Որոնել
Արխիվ
25.10.2019  11:45

Ֆանտաստիկ Մարաշլյան. MLS-ի «տարվա խաղը» հիասքանչ ստացվեց (VIDEO)

MLS-ում կայացել է փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչի (Արևմուտքի կիսաեզրափակիչ) և մրցաշրջանի ամենասպասված խաղը, որում մրցել են «Լոս-Անջելեսը» և «Լոս-Անջելես Գելաքսին»: Տանտերերը հաղթել են 5:3 հաշվով:

Խաղի հերոսներից մեկը դարձել է ԼԱ-ի ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը: Նա մեկ գոլ է խփել ու երկու գոլային փոխանցում կատարել: Նրա երկրորդ փոխանցումը հաղթական է դարձել:

Դուբլի հեղինակ են դարձել նաև թիմի առաջատար Կառլոս Վելան ու Ադամա Դիոմանդեն: Հյուրերի կազմում հերթական հիասքանչ խաղն է անցկացրել Զլատան Իբրահիմովիչը, ով գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել, սակայն դա նրա թիմին չի փրկել պարտությունից:

Այսպիսով, «Լոս-Անջեելսը» մտավ կիսաեզրափակիչ, որում կմրցի «Սիեթլ Սաունդերսի» հետ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000