Որոնել
Արխիվ
24.10.2019  13:17

Ալեքսանդր Գրիգորյան. «Հայաստանի հավաքականի հետ կարող եմ հաջողության հասնել»

Ճանաչված հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն անհաջող արդյունքների պատճառով հեռացել է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի «Տամբովից» և այժմ առանց թիմի է: NEWS.am Sport-ի հետ զրույցում 53-ամյա մասնագետը պատրաստակամություն է հայտնել գլխավորել Հայաստանի հավաքականը:

«Ամեն հայ մարզիչի երազանքն է գլխավորել Հայաստանի թիմը։ Ես էլ բացառություն չեմ։ Բոլոր հիմքերն ունեմ կարծել, որ կարող եմ հաջողության հասնել Հայաստանի հավաքականի հետ։ Հիմա ազգային թիմում կան բավական բարձրակարգ և մոտիվացված խաղացողներ, որոնց հետ կարելի է հասնել արդյունքի։

Շատերը կարծում են, որ հավաքականի խնդիրը բարձրակարգ խաղացողների պակասն է, բայց ես վստահ եմ, որ Վարդան Մինասյանի ժամանակաշրջանի արդյունքները կրկնելու համար անհրաժեշտ են միասնություն, կարգապահություն եւ ամենագլխավորը՝ բարձր մոտիվացիայի հիմքով գաղափար։

Այն, որ ես կաշխատեմ Հայաստանում՝ բացարձակ անխուսափելի է»,- ասել է Գրիգորյանը։ 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000