Որոնել
Արխիվ
24.10.2019  12:59

ՖԻՖԱ-ի վարկանիշ. Հայաստանի հավաքականը կրկին մոտ է թոփ-100-ը լքելուն

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Վերջին մեկ ամսում տեղի ունեցած խաղերի արդյունքներով կազմել է նոր վարկանիշը:

Հայաստանի հավաքականը նահանջել է երեք տեղով և այժմ 99-100 տեղերն է կիսում Պաղեստինի ընտրանու հետ: Հոկտեմբերին հայկական թիմը ոչ-ոքի է խաղացելկ Լիխտենշտեյնի (1:1) հետ և պարտվել է Ֆինլանդիային (0:3):

Հիշեցնենք, որ մեր ընտրանին հունիսին էր վերադարձել թոփ-100:

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ նույն խմբում ընդգրկված Իտալիան 15-րդ տեղում է, Բոսնիան և Հերցեգովինան` 48, Ֆինլանդիան` 55, Հունաստանը` 58, իսկ Լիխտենշտեյնը` 181:

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիան, որին հաջորդում են Ֆրանսիան ու Բրազիլիան: Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000