Որոնել
Արխիվ
24.10.2019  01:05

«Բարսելոնան» ԳԵՐԾԱՆՐ հաղթանակ տարավ «Սլավիայի» նկատմամբ, «Ինտերն» ուժեղ էր «Բորուսիայից» (VIDEO)

Չեմպիոնների լիգայի F խմբի 3-րդ տուրում «Բարսելոնան» Չեխիայում հյուրընկալվեց «Սլավիային» ու հաղթեց 2-1 հաշվով։

3-րդ րոպեին Լիոնել Մեսսին բացեց հաշիվը՝ առաջ մղելով հյուրերին, 50-րդ րոպեին Յան Բորիլը հավասարեցրեց հաշիվը, իսկ 57-րդ րոպեին Լուիս Սուարեսի հարվածից հետո գնդակը դիպավ Օլեյնկային ու հայտնվեց դարպասում։ «Սլավիան» մնացած ժամանակահատվածում շատ վտանգավոր էր գրոհում, իսկ վերջնամասում գրոհների տարափ անցկացրեց կատալոնացիների դարպասին, բայց բազմաթիվ պահերից հետո չկարողացավ հավասարեցնել հաշիվը։

Խմբի մյուս խաղում «Ինտերը» 2-0 հաշվով հաղթեց Դորտումնդի «Բորուսիային»։ 

22-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը բացեց հաշիվը, իսկ 89-րդ րոպեին Անտոնիո Կանդրևան կրկնապատկեց այն։ Մարտինեսը 83-րդ րոպեին չի կարողացել գոլ խփել 11 մետրանոցից։

Այսպիսով, խմբում առաջատարը «Բարսելոնան» է, որը վաստակել է 7 միավոր, «Ինտերն» ու «Բորուսիան» ունեն 4-ական միավոր, իսկ «Սլավիան»՝ 1։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000