Որոնել
Արխիվ
23.10.2019  10:59

Հայաստանի Մ17 հավաքականը պարտությամբ մեկնարկեց որակավորման փուլում

Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը անցկացրեց առաջին հանդիպումը ԵՎՐՈ Մ-17 2020-ի որակավորման խմբային փուլում, որը մեկնարկեց Շոտլանդիայում։ Մեր ընտրանին ընդգրկված է 7-րդ խմբում, որտեղ կվիճարկի հաջորդ փուլի ուղեգրերը Շոտլանդիայի, Խորվաթիայի և Իսլանդիայի Մ-17 հավաքականների հետ:


ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի Մ-17 տարեկանների թիմը մրցեց Շոտլանդիայի տարիքակիցների դեմ։ Ռուբեն Լեսկանոյի գլխավորած թիմը զիջեց մրցակցին 0։2 հաշվով։

 

Շոտլանդիա Մ-17 - Հայաստան Մ-17՝ 2։0

Սթիրլինգ, «Ֆորթբանկ» մարզադաշտ

Գոլերը՝ Մոքրի (8'), Ֆարլեյ (58')

Զգուշացումներ՝ Քարս (25'), Ռիչի (69') (Շոտլանդիա), Դավթյան (84') (Հայաստան)

 

Հայաստան Մ-17

1․ Գոռ Մատինյան, 2․ Էդգար Թամազյան (15. Հայկ Հովհաննիսյան, 75՛), 4․ Էրիկ Սիմոնյան, 5․ Ստյոպա Մկրտչյան, 6․ Գոռ Առաքելյան, 7․ Լևոն Վարդանյան (14. Կարեն Հովհաննիսյան, 65՛), 8. Էդգար Փիլոյան, 9․ Արթուր Սերոբյան, 10․ Սարգիս Սահակյան (17․ Միսակ Հակոբյան, 76՛), 11․ Սպարտակ Հայրապետյան (19. Կարեն Դավթյան, 53՛), 22․ Կարեն Գալստյան (21. Սամվել Հակոբյան, 65՛):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000