Որոնել
Արխիվ
23.10.2019  01:44

«Բավարիան» գոլառատ խաղում հաղթեց «Օլիմպիակոսին», «Տոտենհեմը» շանս չտվեց «Ցրվենա Զվեզդային» (VIDEO)

Չեմպիոնների լիգայի B խմբի 3-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Օլիմպիակոսի» հետ ու հաղթեց 3-2 հաշվով։

23-րդ րոպեին Էլ Արաբին առաջ մղեց դաշտի տերերին, 34-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հավասարեցրեց հաշիվը, 62-րդ րոպեին լեհ հարձակվողը դուբլ ձևակերպեց՝ առաջ մղելով մյունխենցիներին, 75-րդ րոպեին Կորենտեն Տոլիսոն խփեց իր թիմի երրորդ գնդակը, իսկ 79-րդ րոպեին Գիլյերմեն կրճատեց հաշվի տարբերությունը։

«Տոտենհեմ» - «Ցրվենա Զվեզդա»՝ 5-0․ գոլերը՝ Քեյն՝ 9, 72, Սոն՝ 16, 44, Լամելա՝ 57

Այսպիսով, խմբում 9 միավորով առաջատարը «Բավարիան» է, «Տոտենհեմն» ունի 4 միավոր, «Օլիմպիակոսը»՝ 3, իսկ «Ցրվենա Զվեզդան»՝ 1։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000