Որոնել
Արխիվ
20.10.2019  22:47

«Երկրպագուների վանկարկումներին ուշադրություն չեմ դարձնում, ակումբը նախագահ ունի». Տարխանով

Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրում «Փյունիկը» 1-2 հաշվով զիջեց «Ուրարտուին»։

Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես եկավ փյունիկցիների գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը։

«Մենք առավելություն ունեինք։ Մրցակիցը 10 հոգով էր խաղում և շատ պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք դրանք իրագործել։ Շատ բան չի ստացվում մեզ մոտ։ Բոլոր գոլերը, որոնք բաց ենք թողել՝ պաշտպանությունում կոպիտ սխալների պատճառով էին։ Նույնիսկ չգիտեմ՝ ինչ անել։

Ստանկովը վերադարձել է ու այսօր լավ տեսք ուներ, Սալամոնը՝ նույնպես, սակայն Քրիստի Մարկուն սխալներ է թույլ տալիս։ 

Ես երկրպագուների վանկարկումներին ուշադրություն չեմ դարձնում։ Ակումբը նախագահ ունի և նրա հետ կքննարկեմ, հետո որոշում կկայացնեմ (Երկրպագուները պահանջում էին Տարխանովի հրաժարականը․ խմբ․)։ Կես տարում սուպերթիմ ստեղծել չի լինի։ Մենք ունենք շատ նորեկներ՝ համեմատած նախորդ տարվա հետ։ Սեպտեմբերին եկածները՝ Սոլոմոնն ու Իվուն, լավ ֆուտբոլիստներ են, Օզբիլիսը նույնպես լավն է, բայց նրանք պատրաստ չէին։ Դա է պատճառը, որ դժվարություններ կան։ Երիտասարդ ֆուտբոլիստների՝ Եֆիմովի և Սիմոնյանի մոտ կայունություն չկա։

Կառլեն Մկրտչյանի դիրքը շատ կարևոր է և նրա բացակայությունը կորուստ է մեզ համար։ Բոլոր խաղերում, երբ պարտվել ենք՝ առանց նրա ենք խաղացել»,- Տարխանովի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000