Որոնել
Արխիվ
19.10.2019  19:58

Շքեղ տուգանային հարվածը դարձավ «Ատլետիկո» – «Վալենսիա» խաղի զարդն ու վերջակետը (VIDEO)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական խաղում մրցել են «Ատլետիկոն» ու «Վալենսիան»: Գրանցվել է 1:1 հաշվով ոչ-ոքի:

36-րդ րոպեին տանտերերը ստացել են 11-մետրանոց հարվածի իրավունք, որը հստակորեն իրացրել է Դիեգո Կոստան: «Չղջիկները» փրկվել են 82-րդ րոպեին Դանիել Պարեխոյի իրացրած հիասքանչ տուգանային հարվածի շնորհիվ:

Խաղավերջում հյուրերը մնացել են 10 ֆուտբոլիստով: անչափ կոպիտ սահընկման համար կարմիր քարտ է ստացել կորեացի Լի Կան Ինը (90+1):

Այսպիսով, «Ատլետիկոն» զրկվեց երկրորդ տեղում ընթքացող «Ռեալին» հավասարվելու հնարավորությունից ու 16 միավորով մնաց չորրորդ հորիզոնականում: «Վալենսիան» 13 միավորով բարձացավ վեցերորդ տեղ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000