Որոնել
Արխիվ
19.10.2019  18:04

Մեսսի-Սուարես-Գրիզման եռյակի շնորհիվ «Բարսելոնան» հեշտությամբ հաղթեց (VIDEO)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել է «Էյբարին» ու 3:0 հաշվով հեշտ հաղթանակի հասել:

Հաշիվը 13-րդ րոպեին բացել է Անտուան Գրիզմանը, ով խորքից փոխանցում է ստացել Կլեման Լանգլեից: Երկրորդ կեսում Սուրաես-Գրիզման-Մեսսի կոմբինացիան եզրափակել է արգենտինացին (58-րդ րոպե): 8 րոպե անց նույն ֆուտբոլիստների մասնակցությամբ գրոհի ժամանակ Մեսսին մեն-մենակ է դուրս եկել դարպասապահի դիմաց, բայց փոխանցում է կատարել ավելի լավ դիրքում գտնվող ուրուգվայցուն, ով անարգել գրավել է դատարկ դարպասը:

Այդ հաղթանակի շնորհիվ «բլաուգրանան» վաստակել է 19 միավոր ու բարձացել առաջին հորիզոնական: Նրան կարող է շրջանցել Մադրիդի «Ռեալը» (18), որն այսօր հյուրընկալվելու է «Մալյորկային»:

«Էյբարը» 9 միավորով մնաց 14-րդ տեղում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000