Որոնել
Արխիվ
19.10.2019  17:00

«Շիրակը» 10 ֆուտբոլիստներով հաղթանակ կորզեց «Արարատից» (VIDEO)

Հայաստանի առաջնության 11-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունեց «Արարատին»:

Առաջին կեսում դաշտի տերերն առաջ անցան հաշվի մեջ՝ Մորի Կոնեի խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ:

Երկրորդ կեսը ավելի լավ սկսկեց «Արարատը» և փոխարինման մտած Վեսլեն Ջունիորը 55-րդ րոպեին խփեց պատասխան գնդակը: 68-րդ րոպեին էլ դաշտից հեռացվեց «Շիրակի» պաշտպան Մարկո Պրլյևիչը:

Այնուամենայնիվ, 10 ֆուտբոլիստներով մնացած «Շիրակը» կարողացավ խաղի վերջում հաղթանակ կորզել: 88-րդ րոպեին հակագրոհի արդյունքում Արամ Մուրադյանը խփեց երկրորդ գնդակը: Մրցավարի ավելացրած ժամանակում էլ 11 մետրանոց նշանակվեց «Արարատի» դարպասին, բայց Սերգեյ Ռևյակինը կարողացավ հետ մղել Մորի Կոնեի հարվածը:

«Շիրակը» հաղթեց 2-1 հաշվով, և վաստակելով 22 միավոր հավասարվեց առաջատար «Արարատին»:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000