Որոնել
Արխիվ
19.10.2019  00:57

2 կարմիր քարտ և հարցերը լուծված են. ՊՍԺ-ն հաղթեց 9 հոգով մնացած «Նիցցային» (VIDEO)

Ֆրանսիայի Լիգա 1-ի 10-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Նիցցայի» հետ ու հաղթեց 4-1 հաշվով։

15 և 21-րդ րոպեներին աչքի ընկավ Անխել Դի Մարիան՝ իր հաշվին դուբլ ձևակերպելով, 67-րդ րոպեին Իգնատիուս Գանագոն մեկ գոլ հետ բերեց ու թիմն ավելի ակտիվացավ, բայց 74 և 77-րդ րոպեներին մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց դաշտի տերերի 2 ֆուտբոլիստներին, ինչից հետո ամեն ինչ պարզ դարձավ։ 88-րդ րոպեին փոխարինման մտած Կիլիան Մբապեն խփեց իր թիմի 3-րդ գոլը, իսկ ավելացված 1-ին րոպեին գոլային փոխանցում կատարեց Մաուրո Իկարդիին։

Այսպիսով, փարիզցիները վաստակեցին 24 միավոր և միանձնյա առաջատարն են, իսկ «Նիցցան» 13 միավորով 9-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000