Որոնել
Արխիվ
19.10.2019  00:36

Բատիստուտա. «Երբ ավարտեցի կարիերաս՝ ոտնաթաթս մասերի էր բաժանված»

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող, լեգենդար Գաբրիել Բատիստուտան պատմել է ոտնաթաթի խնիրների մասին։

«Ոտնաթաթի վիրահատության որոշումը հասունացել էր արդեն 6-7 տարի։ Երբ ավարտեցի կարիերաս՝ այն պարզապես մասերի էր բաժանվել։ Անգամ չնչին շարժումից դժոխային ցավ էի զգում։ Հուսով եմ՝ պրոթեզը հանելուց հետո նորից կկարողանամ քայլել նորմալ մարդու նման»,- Բատիստուտայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Նա հավաքականում անցկացրել է 77 հանդիպում՝ դառնալով 54 գոլի հեղինակ։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000