Որոնել
Արխիվ
18.10.2019  16:56

«Նոան» վստահորեն հաղթեց և բարձրացավ չորրորդ տեղ (VIDEO)

Հայաստանի առաջնության 11-րդ տուրը մեկնարկեց «Նոա» – «Երևան» խաղով, որում տանտերերն առավելության հասան 3:1 հաշվով:

Հանդիպման մեկնարկում դուբլի հեղինակ դարձավ Վլադիմիր Ազարովը: Երկրորդ կեսում հյուրերի լեգիոներ Ջեֆերսոնը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն րոպեներ անց Կիրիլ Բոռի փոխանցումը դիպուկ հարվածով եզրափակեց Պավել Դեոբալդը:

«Նոան» վաստակեց 17 միավոր և բարձրացավ չորրորդ տեղ: Այնուամենայնիվ, նրան հետապնդող «Ալաշկերտն» (16) ու «Լոռին» (15) երկուական խաղ քիչ են անցկացրել:

«Երևանը» պարտվել է բոլոր 11 խաղերը և 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000