Որոնել
Արխիվ
17.10.2019  21:53

ՊՍԺ-ն կորցրել է ևս մեկ առանցքային ֆուտբոլիստի

ՊՍԺ-ի կիսապաշտպան Իդրիսա Գեյեն շարքից դուրս է մնացել վնասվածքի պատճառով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 30-ամյա սենեգալցին մոտ 10 օր չի կարողանա օգնել թիմին։ Ֆուտբոլիստը բուժզննում է անցել և պարզվել է, որ վնասել է ազդրի հետին մկանը։

Հիշեցնենք, որ Գեյեն համալրել է փարիզյան ակումբն ընթացիկ մրցաշրջանից առաջ։ Նրա համար «Էվերթոնին» վճարվել է 30 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում հենակետային կիսապաշտպանը մասնակցել է 8 հանդիպման, դարձել 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Մեկ ամսով շարքից դուրս էր մնացել փարիզցիների մեկ այլ կարևոր ֆուտբոլիստ՝ հարձակվող Նեյմարը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000