Որոնել
Արխիվ
17.10.2019  17:24

Օզիլը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը մեկնաբանել է ակումբից հեռանալու մասին շշուկները:

«Պայմանագիր ունեմ մինչև 2021 թվականի ամառը և այստեղ կմնամ նվազագույնը մինչև այդ ժամկետի ավարտը: Երբ պայմանագիր էի կնքում, այն իմ կարիերայի կարևորագույն որոշումներից էր: Չէի ցանկանում «Արսենալում» 1-2 տարով մնալ, այլ նպատակ ունեի երկար ժամանակ անցկացնել այստեղ: Ակումբը նույնն էր ուզում:

Լինում են դժվար ժամանակներ, ինչպես հիմա է, բայց ես չեմ փախչի»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Օզիլն ընդամենը 2 խաղի է մասնակցել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000