Որոնել
Արխիվ
17.10.2019  00:53

«Բարսելոնա». «Մեսսին ավելի շատ Ոսկե խաղակոշիկ ունի, քան դուք՝ սովորական կոշիկներ»

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունն անդրադարձել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի ստացած հերթական Ոսկա խաղակոշիկին, որը ստացել է անցած մրցաշրջանի բոլոր առաջնությունների լավագույն ռմբարկու դառնալու համար։

«Մեսսին ավելի շատ Ոսկե խաղակոշիկ ունի, քան դուք՝ սովորական կոշիկներ»,- գրված է կատալոնական ակումբի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ 32-ամյա արգենտինացին ստացել է իր 6-րդ Ոսկե խաղակոշիկն անցած մրցաշրջանում Լա լիգայում խփած 36 գոլի համար։

Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000