Որոնել
Արխիվ
16.10.2019  12:42

29 տարի անց պատմական խաղ, որը գրեթե ոչ ոք չտեսավ (PHOTO)

ԱԱ-2022-ի որակավորման փուլի շրջանակում, Փհենյանում կայացել է Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) և Հարավային Կորեայի միջև հանդիպում: Գրանցվել է ոչ-ոքի` 0:0:

Հանդիպմանը ներկա է եղել ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն, սակայն հասարակ ֆուտբոլասերների թույլ չեն տվել ներկա լինել հանդիպմանը: Այն անցել է դատարկ տրիբունաների ներքո:

Ավելին, խաղից առաջ ստադիոնում սպասվել է 40 հազար հանդիսականի ներկայություն, սակայն հյուսիսկորաեցիները որոշել են ռիսկի չդիմել և «փակ» խաղ անցկացնել: Հանդիպմանը թույլ չեն տվել ներկա լինել նաև արտասահմանցի ֆուտբոլասերներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, իսկ խաղը չի հեռարձակվել:

Հանդիպման մասին տեղեկություն ստացվել է Ասիայի կոնֆեդերացիայի ներկայացուցչից, ով իր հեռախոսով հաղորդագրություններ ու լուսանկարներ է ուղարկել:

Նշենք, որ Հյուսիսային Կորեայի տարածքում վերջին անգամ այդ երկու հավաքականները խաղացել էին 1990 թվականին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000