Որոնել
Արխիվ
16.10.2019  11:10

«Բարսելոնայի» պատանեկան թիմը հրաժարվել է ներկայացնել Իսպանիան

«Բարսելոնայի» Մ12 թիմը հրաժարվել է այդ տարիքային ֆուտբոլում հեղինակավոր Danone Nations Cup մրցաշարում ներակայացնել Իսպանիան: Պատճառն Իսպանիայի խորհրդանիշով մարզաշապիկ հանգնելուց հրաժարվելն է, տեղեկացնում է Cadena SER Catalunya-ն:

Որակավորման փուլում թիմին թույլ է տրվել «Բարսելոնայի» գույներով հանդես գալ, սակայն եզրափակիչ փուլում նրանք պետք է կրեին Իսպանիայի խաղաշապիկը: Կատալոնական թիմը հրաժարվել է ներկայանալ եզրափակիչ խաղերին:

«Բլաուգարնայի» ղեկավարները քաղաքական վերջին որոշման ֆոնին որոշել են, որ նրանց թիմը չպետք է Իսպանիայի խաղաշապիկով խաղա: Կազմակերպիչները փորձել են նրանց տարհամոզել, սակայն չեն կարողացել:

«Բարսելոնայի» փոխարեն մրցաշարին մասնակցել է «Վիլյառեալը», որը գրավել է երկրորդ տեղը: Չեմպիոն են դարձել մեքսիկացիները: Danone Nations Cup-ին մասնակցել են 20 երկրների թիմեր:

Հիշեցնենք, որ Կատալոնիայում խիստ դժգոհություն է առաջացել Իսպանիայի դատարանի որոշումը, որը 2017 թվականին կայացած Կատալոնիայի անկախության հանրաքվեի կազմակերպիչներին 9-13 տարով զրկել է ազատությունից: «Բարսելոնան» պաշտոնապես աջակցել է քաղբանտարկյալներին և դատապարտել այդ որոշումը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000