Որոնել
Արխիվ
16.10.2019  13:40

Հայաստանի առաջնության երեք ֆուտբոլիստեր մասնակցել են Բոլիվիայի հավաքականի դեմ խաղին

Հայիթիի հավաքականն, այսօր` Երևանի ժամանակով վաղ առավոտյան ընկերական խաղ է անցկացրել Բոլիվիայի ընտրանու հետ ու պարտվել 1:3 հաշվով: ԿՈՆԿԱԿԱՖ-ի ներկայացուցիչը բացել է հաշիվը, սակայն հարավամերիկացիները կամային հաղթանակ են տոնել:

Հայիթիի հավաքականի կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանի առաջնության երեք ֆուտբոլիստներ: Մեկնարկային կազմում ընդգրկված են եղել եզրային պաշտպաններ Ալեքս Ջունիորը («Արարատ-Արմենիա») և Ջիմի-Բենդ Ալեքսիսը («Լոռի»), ովքեր մասնակցել են ամբողջ հանդիպմանը:

73-րդ րոպեին փոխարինման է մտել «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000