Որոնել
Արխիվ
16.10.2019  00:59

Մեր մրցակիցները. Հունաստանը հաղթանակ կորզեց Բոսնիայից, Իտալիան ջախջախեց Լիխտենշտեյնին (VIDEO)

Եվրո-2020-ի J խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականը, տեղի ունեցան 2 հանդիպումներ։

Հունաստանը տանը կարողացավ 2-1 հաշվով հաղթել Բոսնիա և Հերցեգովինային։

Վանգելիս Պավլիդիսը 12-րդ րոպեին առաջ մղեց դաշտի տերերին, 35-րդ րոպեին Ամիր Գոյաեն հավասարեցրեց հաշիվը, իսկ 88-րդ րոպեին Ադնան Կալաչևիչը գրավեց սեփական դարպասը՝ հաղթանակ պարգևելով հույներին։

Խմբի մյուս խաղում Իտալիան 5 անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշտեյնի դարպասը։

2-րդ րոպեին Ֆեդերիկո Բերնարդեսկին առաջ մղեց հյուրերին, 70-րդ րոպեին Անդրեա Բելոտին կրկնապատկեց հաշիվը, 7 րոպե անց Ալեսիո Ռոմանյոլին հաշիվը դարձրեց խոշոր, 82-րդ րոպեին Շտեֆան Էլ-Շարավին հեղինակեց իր թիմի 4-րդ գոլը, իսկ խաղի վերջակետն ավելացված 2-րդ րոպեին դրե Բելոտին՝ իր հաշվին դուբլ ձևակերպելով։ 

Այսպիսով, Եվրո-2020-ի ուղեգիր վաստակած իտալացիները ունեն 24 միավոր, Ֆինլանդիան 15 միավորով երկրորդն է, Հայաստանն ու Բոսնիան ունեն 10-ական միավոր, Հունաստանը 8 միավորով 5-րդն է, իսկ Լիխտենշտեյնը վաստակել է 2 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000