Որոնել
Արխիվ
15.10.2019  22:54

Գյուլբուդաղյանց. «Երբ անցանք համարձակ ֆուտբոլի` 6 խաղից 3 հաղթանակ ունենք, 1 ոչ-ոքի ու 2 պարտություն»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանը Ֆինլանդիայի ընտրանուց կրած պարտությունից (0:3) հետո ամփոփել է իր աշխատանքը վերջին մեկ տարում:

- Արդեն մեկ տարի հավաքականի ղեկին եք: Ձեր գաղափարների ու մտքերի քանի՞ տոկոսն է հաջողվել կյանքի կոչել ու հաղորդել այս հավաքականին:

- Ընտրական փուլի մեկնարկային երկու հանդիպումներից հետո, փոխեցինք մեր մարտավորությունը: Սկզբում մենք ավելի զգույշ ֆուտբոլ էինք դավանում, բայց հետո սկսեցին ագրեսիվ, բարձ պրեսինգով ֆուտբոլ խաղալ: Դրանից հետո անցկացրել ենք 6 խաղ, որոնցում գրանցել ենք 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի ու 2 պարտություն: Այսինքն փորձեցինք համարձակ ֆուտբոլ խաղալ և ընդհանրապես ֆուտբոլ խաղալ: Ճիշտ է, հավաքականում ֆուտբոլիստները քիչ ժամանակով են գալիս, որպեսզի հասցնես խաղաոճ ու ձեռագիր ստեղծես: Այս ընթացքում ինչ-որ բաներ ստացվեց, որոշ բաներ էլ` ոչ: Բնավորության առումով, չհաշված այս վերջին խաղը…  Չնայած տղերքն էլի ցանկությամբ խաղացին, բայց այն ագրեսիվությունը չկար:

- Ինչո՞ւ էր այսօր Ֆինլանդիան այդքան ավելի լավ, քան Հայաստանը:

- Ճիշտ եք նկատել, երկրորդ գոլից հետո Ֆինլանդիան ավելի լավն էր: Բայց առաջին կեսում հավասար հանդիպում էր: Երկրորդ գոլից հետո մեր կարգապահությունը կորավ, տարածություններ առաջացան, իսկ նրանք ունեն շատ արագ հարձակվող, ով կարողացավ օգտագործել այդ տարածությունները:


Մամուլի ասուլիսը ցուցադրում էր totalfootball.com-ը

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000