Որոնել
Արխիվ
15.10.2019  19:51

Դե լիգտ. ««Այաքսում» ինձ անխոցելի էի զգում, հիմա ամեն ինչ այլ է»

«Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը խոսել է Իտալիայում իր ադապտացիայի մասին։

««Այաքսում» ինձ անխոցելի էի զգում, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Կարծում եմ՝ դա նորմալ է, որովհետև այստեղ ամեն ինչ նոր է։ Շարունակում եմ առաջընթաց գրանցել ու փորձում եմ չլարվել։

Ինքս էլ չգիտեմ, թե ինչու չեմ խաղում այնպես, ինչպես կցանկանայի։ Այն, ինչ կարող եմ անել՝ աշխատել շարունակելն է։ Պետք է անեմ հնարավորը և սովորել խաղընկերներիցս։

Ես խաղում եմ և դա ամենակարևորն է։ Վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի և այս մրցաշրջանը պոզիտիվ կլինի»,- դե Լիգտի խոսքերն է մեջբերում Fox Sports-ը։

20-ամյա հոլանդացին «Այաքսից» է տեղափոխվել Թուրին 75 մլն եվրոյի դիմաց։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000