Որոնել
Արխիվ
15.10.2019  11:06

Կուտրոնե. «Հայաստանի հավաքականը զարմացրեց, Երևանը հիանալի քաղաք է»

«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն մասնակցեց Հայաստանի ու Իտալիայի մինչև 21 տարեկանների հավաքականների խաղին (0:1): Հանդիպումից հետո նա կիսվեց իր տպավորություններով:

«Բարդ խաղ էր, բայց դրական արդյունքի հասանք: Կարևորը հաղթանակն էր: Հայաստանի հավաքականը զարմացրեց, բայց մենք պետք է ավելի շատ գոլեր խփեինք, որ ընդամենը 1:0 հաշվով չհաղթեինք: Չկարողացանք ավելի շատ գոլ խփել: Հայաստանի հավաքականը լավ թիմ է: Խաղավերջում փորձում էր գոլ խփել, սակայն կարողացանք պահել հաղթական հաշիվը:

Հայաստանում երրորդ անգամ եմ: Երևանը լավ քաղաք է: Այստեղ մեր մրցակիցներն էլ լավ թիմեր են եղել:

Այո, օրերս «Վուլվերհեմփթոնի» կազմում խաղացել եմ «Մանչեսթեր Սիթիի» հետ, բայց Հայաստանի հավաքականի պաշտպանների դեմ պայքարելիս նրանց նույնպես չեմ թերագնահատել: Կարևորը մինչև վերջ խաղալն է»,- հայ լրագրողների հետ զրույցում ասաց իտալացին:

Հիշեցնենք, որ «Միլանի» սանը նախկինում Երևանում է եղել նաև Իտալիայի Մ19 հավաքականի և «Վուլվերհեմփթոնի» կազմում, որը Եվրոպա լիգայում մրցում էր «Փյունիկի» հետ:


Լուսանկարը` ՀՖՖ-ի

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000