Որոնել
Արխիվ
15.10.2019  00:46

Արման Մկրտչյան. «Իտալիան շատ ուժեղ է, բայց մենք լավ պայքարեցինք»

Երիտասարդների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի Մ21 հավաքականն Ավանի ակադեմիայում մրցեց Իտալիայի հասակակիցների հետ ու պարտվեց նվազագույն՝ 0-1 հաշվով։ 

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց մեր ընտրանու եզրային պաշտպան Արման Մկրտչյանը։

«Ինչպես գիտենք, ինտալիայի հավաքականը շատ ուժեղ է, բայց մենք լավ պայքարեցինք։ Տեսաք, որ վերջում կարող էինք գոլեր խփել, բայց, ցավոք սրտի, չստացվեց։ Գիտեինք, որ Իտալիայի հավաքականի հետ դժվար խաղ է սպասվում։ Պայքարեցինք մինչև վերջ և արեցինք ամեն ինչ, բայց կարող էինք ավելին։ 

Պաշտպանությունում գնալով ավելի լավ ենք համագործակցում, որովհետև ինչքան շատ ենք միմյանց հետ մարզվում՝ իրար ավելի լավ ենք հասկանում։ Երբեմն, լինում էին սխալներ և նրանք հակագրոհների ընթացքում կարողանում էին վտանգավոր պահեր ստեղծել, բայց, ընդհանուր առմամբ, լավ էինք խաղում։ 

Դժվար է այժմ խմբից դուրս գալու շանսերի մասին խոսել, որովհետև առջևում դեռ մի քանի խաղեր կան։ Կփորձենք շատ միավորներ վաստակել։

Իտալիայի հետ խաղում ավելի շատ հոգնեցի, քան մեր առաջնության խաղերում»,- Մկրտչյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000