Որոնել
Արխիվ
15.10.2019  00:23

Ռուդիկ Մկրտչյան. «Եթե երկրորդ հպումով հարվածեի՝ գոլի հեղինակ կդառնայի»

Երիտասարդների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ՀայաստանիՄ21 հավաքականն Ավանի ակադեմիայում մրցեց Իտալիայի հասակակիցների հետ ու պարտվեց նվազագույն՝ 0-1 հաշվով։ 

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց մեր ընտրանու կիսապաշտպան Ռուդիկ Մկրտչյանը։

«Գոլը շատ վաղ ընդունեցինք։ Խաղի վերջում հաշիվը հավասարեցնելու շանս ունեինք, բայց Վահան Բիչախչյանի հարվածը դիպավ դարպասաձողին։ Համենայն դեպս, լավ ֆուտբոլ խաղացինք։ 

Արդեն, միմյանց ավելի լավ ենք հասկանում դաշտում և մարզիչը մարզումների միջոցով ամեն ինչ ճիշտ է կազմակերպում։ Հենց դրա շնորհիվ է մեր խաղում որակական աճ գրանցվում։ 

Տեսաք, թե Իտալիան ինչպիսի գրագետ թիմ է, բայց մենք առաջին խաղակեսում 2 շանս ունեցանք, մեկ շանս էլ՝ երկրորդ կեսի վերջնամասում։ 

Առաջին խաղակեսում հարված կատարելուց առաջ ցանկանում էի փոխանցումով շարունակել գրոհը, բայց տեսա, որ դարպասապահն առաջ է եկել և փորձում էի նրա գլխավերևով գնդակն ուղարկել դարպասը։ Եթե երրորդ հպումը չկատարեի գնդակին և երկրորդ հպումով հարվածեի՝ վստահ եմ, որ գոլ կլիներ, դարպասապահը չէր հասցնի»,- Մկրտչյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000