Որոնել
Արխիվ
15.10.2019  00:01

Նիկոլատո. «Հայերի խաղը մեզ չզարմացրեց, գիտեինք, որ աշխույժ ու տեխնիկապես զարգացած են»

Երիտասարդների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ՀայաստանիՄ21 հավաքականն Ավանի ակադեմիայում մրցեց Իտալիայի հասակակիցների հետ ու պարտվեց նվազագույն՝ 0-1 հաշվով։ 

Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես եկավ իտալացիների գլխավոր մարզիչ Պաոլո Նիկոլատոն։

«Հայաստանի հավաքականը մեզ չզարմացրեց։ Սպասում էինք, որ այսպիսի աշխույժ և տեխնիկապես զարգացած թիմի դեմ ենք խաղալու։ Նայել էինք Հայաստանի հավաքականի բոլոր խաղերն ու մեզ համար անակնկալ չէր։

Ծրագրել էինք ագրեսիվ խաղ անցկացնել և ստեղծել գոլային բազմաթիվ պահեր։ Այդ խնդիրն ի կատար ածել կարողացանք, բայց Հայաստանի հավաքականի հակագրոհների ժամանակ թերացանք։ Այդ հարցում մենք չիրականացրինք այն, ինչ ծրագրել էինք, բայց դա Հայատանի հավաքականի շնորքն է։ 

Ես հպարտ եմ մեր երիտասարդական հավաքականի խաղացողներով, որովհետև անընդհատ զարգացում են գրանցում։ Ձանիոլոն, Քինն ու Տոնալին գնում են Իտալիայի ազգային հավաքական, ինչն ուրախալի է, բայց նրանց գնալուց հետո նկատում եք որ երիտասարդական հավաքականում հետընթաց է լինում։ Այնուամենայնիվ, որակավորման փուլում նոր ենք սկսել աշխատանքը և, ընդհանուր առմամբ, գոհ եմ։

Երբ թիմը վերակազմավորում ես՝ ժամանակ է հարկավոր։ Հայաստանի Մ21 հավքականի խաղում երևում է մարզչի ձեռագիրը։ Նկատվում է, որ կարճ տարածության վրա գնդակը խաղարկելու հետ կապված աշխատանք է իրականացվում թիմում։ Տարբերություն է նկատվում որակավորման փուլում հայերի անցկացրած առաջին խաղերի և վերջին 2 խաղերի միջև։ Նրանք կարող են մրցակիցներին անախորժություններ պատճառել ու լավ արդյունքներ գրանցել»,- Նիկոլատոյի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000