Որոնել
Արխիվ
14.10.2019  17:56

«Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև թշնամանքի խորացում է սպասվում. քաղաքական որոշում

«Բարսելոնան» պաշտոնական հայտարարություն է կատարել, որով աջակցություն է հայտնել Կատալոնիայի անկախության համար պայքարող քաղբանտարկյալներին: Իսպանիայի դատարանը կատալոնացի 9 պաշտոնյաների ու քաղաքական գործիչների ազատությունից զրկելու որոշում է կայացրել` 2017 թվականին անկարգությունների և անկախության հանրաքվե անցկացնելու համար:

Կատալոնիայի կառավարության ղեկավար Օրիոլ Ժունկերասը դատապարտվել է 13 տարվա ազատազրման, իսկ մյուսները` 9-12 տարվա:

«Ֆուտբոլային ակումբ «Բարսելոնան» իր պատմությամբ որպես Կատալոնիայի առաջատար կազմակերպություններից մեկը, ազատության ու ինքնաարտահայտման իրավունքներից օգտվելով հայտարարություն է կատարում այսօրվա դատավճռի վերաբերյալ:

Այնպես, ինչպես ձերբակալությունները չէին կարող լուծել կոնֆլիկտը, այնպես էլ դա չի կարող անել ազատազրկման ժամկետները, որովհետև բանտը դա լուծում չէ: Կատալոնիայի վերաբերյալ կոնֆլիկտը պետք է լուծվի բացառապես քաղաքական բանակցություններով: Այդ պատճառով մեր ակումբը, ավելի քան երբևէ, բոլոր քաղաքական առաջնորդներին խնդրում է բանակցային փուլ մտնել և լուծել այս կոնֆլիկտը, ինչպես նաև բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել:

«Բարսելոնան» նաև բացարձակ աջակցութուն է հայտնում ազատությունից զրկված այդ մարդկանց ընտանիքներին»,- գրված է «կապտանռնագույնների» հայտարարությունում:

«Բարսելոնայի» այդ հայտարարությունից հետո Ժերար Պիկեն գրել է, որ «հպարտ է այդ ակումբի մասնիկը լինել», իսկ ահա Չավին Իսպանիայի դատարանի որոշումը «խայտառակություն» է անվանել:

Միաժամանակ Marca-ն հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» հոկտեմբերի 26-ին կայանալիք  «Բարսելոնայի» դեմ սուպերկլասիկոյից առաջ զգալիորեն ավելացնելու է անվտանգության միջոցները: «Սերուցքայինները» վստահ են, որ «Էլ կլասիկոյի» ժամանակ «Կամպ Նոու» մարզադաշտը դառնալու է քաղաքական հարթակ կատալոնացի բանտարկյալներին աջակցելու համար:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000