Որոնել
Արխիվ
14.10.2019  14:35

Ֆինլանդիա – Հայաստան. Կամո Հովհաննիսյանը չի մասնակցի խաղին

2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի J խմբում վաղը` հոկտեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է Ֆինլանդիայի ընտրանուն:

Հանդիպմանը չի մասնակցելու Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Այդ մասին Armfootball.com-ը տեղեկացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը վնասվածքի պատճառով չէր մեկնել Լիխտենշտեյնի հավաքականի դեմ արտագնա խաղին, որպեսզի շարունակեր անհատական մարզվել և ապաքինվելու դեպքում մեկներ Ֆինլանդիայի դեմ մրցավեճին: Այնուամենայնիվ, 27-ամյա ֆուտբոլիստը չի հասցրել ապաքինվել:

Հայաստանի հավաքականը 10 միավորով խմբում երրորդ տեղն է զբաղեցնում, իսկ Ֆինլանդիան 12 միավորով գտնվում է եզրափակիչ փուլի ուղեգիր տվող երկրորդ հորիզոնականում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000