Որոնել
Արխիվ
13.10.2019  16:47

Արաս Օզբիլիզ. «Հայաստանի հավաքականն այնպիսի թիմ է, որ կարող ենք հաղթել ուժեղ մրցակիցներին ու պարտվել ոչ այնքան վտանգավորներին»

Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզը sport24-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի առաջնությունում խաղալու և Հայաստանի հավաքականի մասին:

- Նախկինում երբեք չէի խաղացել Հայաստանում: Սակայն ինձ համար կարևոր է նորից դուրս գալ խաղադաշտ ու վայելել պահը: Իհարկե, մակարդակը ամենաբարձրը չէ, սակայն այստեղ նույնիսկ ավելի դժվար է խաղալ, քան թոփ առաջնություններում: Առաջին հերթին տարբերվում է մտածելակերպը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի առաջնությունը: Տեսեք, այստեղ ամեն ինչից քիչ-քիչ կա: Պարզապես մակարդակն է ավելի ցածր: Տեխնիկական առումով, միգուցե, ամեն ինչ հրաշալի չէ, բայց մնացած առումներով ֆուտբոլիստներն աճում են: Հայաստանը լավագույն տեղն էր, որտեղ կարող էի խաղալ: Կարիք չկար, որ գնայի հեռու և ընտանիքս թոնղեի: Այնպես որ սա ինձ համար իդեալական որոշում էր ինձ և երեխաներիս համար: Եթե, օրինակ, գնայի Ղազախստան, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Երբ պայմանագիր չունեի, ուրիշ տեղերում խաղալու տարբերակներ կային:

Ինձ հետ «Փյունիկ» եկել նաև Դմիտրի Սիչևը: Ես տեսել եմ նրան, բայց առայժմ նա թիմից առանձին է մարզվում: Մարզավիճակ է ձեռք բերում:

Մխիթարյանին վաղուց գիտեմ, երբ նա դեռ «Շախտյորում» էր: Հիմա էլ նա նույն Հենրիխն է: Հայտնիությունը նրան ոչ մի կերպ չի փոխել: Երբ «Արսենալը» խաղում էր Եվրոպայի լիգայում, մենք, իհարկե, «զինագործներին» հաղթանակ էինք ցանկանում: Հենրիխը ֆուտբոլում մեծ ճանապարհ է անցել այդ մրցաշարում:

Հայաստանի հավաքականն այնպիսի թիմ է, որ կարող ենք հաղթել ուժեղ մրցակիցներին ու պարտվել ոչ այնքան վտանգավորներին (հարցազրույցը եղել է Լիխտենշտեյնի հետ խաղից առաջ):  Դժվար է ասել, ինչու է այդպես: Հնարավոր է՝ հարցը կենտրոնացվածությունն է: Չգիտեմ, անկեղծ: Սակայն, հուսով եմ, կհայտնվենք Եվրո-2020-ում,- նշել է Օզբիլիզը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000