Որոնել
Արխիվ
13.10.2019  02:52

«Հայաստանի հավաքականը լրջորեն զգաց Մխիթարյանի բացակայությունը». Լրագրող

Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը չկարողացավ պահել հաղթական հաշիվը Լիխտենշտեյնի ընտրանու դեմ արտագնա մրցավեճում (1:1): Հանդիպումից հետո լիխտենշտեյնյան vaterland.li-ի լրագրող Էդդի Ռիշը գրել է.

«Հայերը լրջորեն զգացին Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը: Եթե մրցակիցը գոլային պահեր էր ստեղծում, ապա միայն Տիգրան Բարսեղյանի անհատական գործողությունների շնորհիվ, ով բացեց հաշիվը: Մնացած ժամանակահատվածում գրեթե վտանգավոր պահեր չկային, այդ թվում պաշտպանությունում Լիխտենշտեյնի լավ խաղի շնորհիվ:

Ընդմիջումից հետո տանտերերը շատ ավելի լավ տեսք ունեին, և երբ հասկացան, որ հայերը չեն պատրաստվում գրոհել, անցան հարձակման: Արդյունքում, հաշիվը հավասարվեց»:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը բացակայել է վնասվածքի պատճառով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000