Որոնել
Արխիվ
11.10.2019  23:52

Վահան Բիչախչյան. «Հասունացել է այն պահը, որ Գյումրիում հաճախ հավաքականի խաղեր անցկացվեն»

Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի 1-ին խմբում Հայաստանի Մ21 հավաքականը երկրորդ հանդիպումն  անցկացրեց՝ Գյումրիի «Քաղաքային ստադիոնում» մրցելով Լյուքսեմբուրգի հասակակիցների հետ։ Մեր ընտրանին հաղթեց 2-0 հաշվով։ 

Հետխաղյա մեկնաբանություն է տվել մեր ընտրանու ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։

«Հիանալի տպավորություններ ունեմ, կարողացանք առաջին հաղթանակը տանել խմբային փուլում։ Շնորհավորում եմ բոլորիս, ամենակարևորը՝ հայ ազգին։ Շնորհավորում եմ նաև Գյումրիին, նրանց, ովքեր ժամանել էին Գյումրի։ Շատ մեծ աջակցություն էր, ունեինք նրանց կարիքը։ Հուսով եմ՝ սպասելիքներն արդարացրինք։

Չեմ կարող հստակ ասել, թե ինչու իմ խաղը չստացվեց։ Ես շատ երկար էի սպասել այս խաղին և ցանկանում էի ամեն ինչ անել, որ օգնեի թիմին։ Ինչ-որ չափ ստացվեց, ինչ-որ չափ՝ ոչ։ Հուսով եմ՝ հաջորդ խաղում ավելի լավ հանդես կգամ։

Փոխարինվելուց առաջ մկանի լարվածություն զգացի՝ ձգվեց․․․ Անպայման, բժիշկնեերը կուսումնասիրեն, բայց հուսով եմ, որ լուրջ բան չկա։ 

Հասունացել է այն պահը, որ մեր հավաքականների հանդիպումները հաճախ անցկացվեն Գյումրիում։ Այսօր դուք էլ տեսաք, թե ինչ լավ վիճակում էր ստադիոնը, բոլոր պայմանները ստեղծված էին։ Հուսով եմ՝ սա վերջին խաղը չէր, որ անցկացրեցինք Գյումրիում։ 

Վարդան Բիչախչյանը (Վահանի հայրը, ով «Շիրակի» մարզիչն է․ խմբ․) հարցնում էր առողջական վիճակիս մասին, իսկ մնացած առումներով ավելի ուշ կզրուցենք։

Խաղում ենք մեր ազգի և պատվի համար։ Կարևորն այն է, որ խաղի որակը բարելավենք ու առավելագույնը ներդնենք մեր ազգին ուրախացնելու համար։

«Ժիլինայի» երկրորդ թիմում հայտնվելու պատճառն այն է, որ վնասվածքից հետո երկար ժամանակ բաց թողեցի։ Հիմա կարևորն այն է, որ առողջ եմ։ Մարզումների և քրտնաջան աշխատանքի շնորհիվ, կարծում եմ, կկարողանամ մարզավիճակ հավաքել ու ավելի շատ խաղալ առաջին թիմում»,- Բիչախչյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000