Որոնել
Արխիվ
11.10.2019  23:29

Ռուդիկ Մկրտչյան. «Նշանակություն չունի, թե ով է գոլ խփել, կարևորը թիմային հաջողությունն է»

Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի 1-ին խմբում Հայաստանի Մ21 հավաքականը երկրորդ հանդիպումն  անցկացրեց՝ Գյումրիի «Քաղաքային ստադիոնում» մրցելով Լյուքսեմբուրգի հասակակիցների հետ։ Մեր ընտրանին հաղթեց 2-0 հաշվով։ 

Հետխաղյա մեկնաբանություն տվեց առաջին գոլի հեղինակ Ռուդիկ Մկրտչյանը։

«Կատարեցինք մարզչի առաջարանքը։ Անպայման պետք է հաղթեինք այս խաղը, որովհետև նախորդ 2-ում պարտվել էինք վատ խաղի պատճառով։ Չնայած, Իռլանդիայի հետ այնքան վատ չխաղացինք, որքան՝ Իսլանդիայի։ 

Պատրաստվելու ենք ամսի 14-ին կայանալիք Իտալիայի հետ խաղին։ Դա շատ կարևոր հանդիպում է լինելու, մրցակիցը շատ ուժեղ է։ Պետք է մոռանանք հաղթանակն ու պատրաստվենք գալիք խաղին։ 

Որևէ խորհրդանշական բան չկար, կարևորը թիմային հաջողությունն է։ Կապ չունի, թե ով է գոլ խփել։ Խաղի որակից մարզիչը գոհ էր»,- Մկրտչյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000