Որոնել
Արխիվ
11.10.2019  23:10

Արմեն Նահապետյան. «Սկսել ենք դաշտում միմյանց ավելի լավ հասկանալ»

Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի 1-ին խմբում Հայաստանի Մ21 հավաքականը երկրորդ հանդիպումն  անցկացրեց՝ Գյումրիի «Քաղաքային ստադիոնում» մրցելով Լյուքսեմբուրգի հասակակիցների հետ։ Մեր ընտրանին հաղթեց 2-0 հաշվով։ 

Հետխաղյա մեկնաբանություն տվեց առաջին գոլային փոխանցման հեղինակ Արմեն Նահապետյանը։

«Շատ լավ տպավորություններ ունենք։ Սա առաջին հաղթանակն էր, ուրախ ենք։ Լավ հանդիպում անցկացրինք, բայց ավելացնելու տեղ ունենք։ Հուսով եմ՝ հաջորդ խաղն ավելի լավ կանցկացնենք։ Առաջին գոլային գրոհի դրվագում ցանկանում էի գոլային փոխանցում կատարել։ Գտա պահը, փախանցում կատարեցի և գոլ եղավ։ Ուրախ եմ, որ կարողացա գոլային փոխանցում կատարել։ 

Մարզիչն ասել էր, որ կարող ենք Մելքոնյանի հետ փոխվել եզրերով։ Երկուսս էլ կարողանում ենք խաղալ տաբեր եզրերում և ստացվում էր փոխել դիրքերը։ Ինձ թվում է՝ աջից ինձ ավելի հարմար է խաղալ, բայց տարբերությունը շատ չէ։ 

Մենք շատ պահեր ստեղծեցինք, բայց քիչ օգտագործեցինք։ Կարծում եմ՝ ավելի կբարելավենք մեր խաղը, որովհետև սկսել ենք միմյանց ավելի լավ հասկանալ դաշտում։ Ցանկացած հանիպմանը դաշտ ենք մտնում միավորներ վաստակելու համար և ամեն ինչ կանենք, որ Իտալիայի հետ խաղում միավոր վաստակենք»,- Նահապետյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000