Որոնել
Արխիվ
11.10.2019  22:37

Ռաֆիկ Միսակյան. «Հուսով եմ՝ նույն արդյունքը կգրանցենք Իտալիայի հետ խաղում»

Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի 1-ին խմբում Հայաստանի Մ21 հավաքականը երկրորդ հանդիպումն  անցկացրեց՝ Գյումրիի «Քաղաքային ստադիոնում» մրցելով Լյուքսեմբուրգի հասակակիցների հետ։ Մեր ընտրանին հաղթեց 2-0 հաշվով։ 

Հանդիպումից հետո իր մեկնաբանությունը տվեց գոլային փոխանցման հեղինակ Ռաֆիկ Միսակյանը։

«Շատ լավ էր, կարողացանք առաջին հաղթանակը տանել խմբային փուլում։ Ուրախ ենք և հուսով եմ, որ նույն արդյունքը կկարողանանք գրանցել Իտալիայի հետ խաղում։ Խորհրդանշական ինչ-որ բան չկար, ուղղակի ստացվեց Գյումրիում դառնալ գոլային փոխանցման հեղինակ։ Լրացուցիչ մոտիվացիա ունեի, բայց լարվածություն չկար։ Գալիք հանդիպմանը կաշխատենք հասնել առավելագույնին»,- Միսակյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000