Որոնել
Արխիվ
11.10.2019  20:39

Դանիելյան. «Կարողանում եմ երկու դիրքերում հանդես գալ»

Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի 1-ին խմբում Հայաստանի Մ21 հավաքականը երկրորդ հանդիպումն  անցկացրեց՝ Գյումրիի «Քաղաքային ստադիոնում» մրցելով Լյուքսեմբուրգի հասակակիցների հետ։ Մեր ընտրանին հաղթեց 2-0 հաշվով։ 

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց երկրորդ գոլի հեղինակ Արթուր Դանիելյանը։

«Թիմում մարզիչն ինձ եզրում է տեսնում, իսկ հավաքականում կենտրոնում եմ խաղում։ Ես երկու դիրքերում էլ կարողանում եմ հանդես գալ, տարբերություն չկա։ Այդպես է ստացվում, որ վերջին րոպեներին առաջ եմ շարժվում ու գոլի հեղինակ եմ դառնում։ Պահ է ստեղծում և գրավում եմ դարպասը»,- Դանիելյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000