Որոնել
Արխիվ
11.10.2019  17:06

Հայաստանի Մ21 հավաքականը հաղթեց Լյուքսեմբուրգին (VIDEO)

Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի 1-ին խմբում Հայաստանի Մ21 հավաքականը երկրորդ հանդիպումն  անցկացրեց՝ Գյումրիի «Քաղաքային ստադիոնում» մրցելով Լյուքսեմբուրգի հասակակիցների հետ։ Մեր ընտրանին հաղթեց 2-0 հաշվով։

41-րդ րոպեին հյուրերի դարպասապահ Տիմ Կրիսը վերջին հույսի խախտում թույլ տվեց ու հեռացվեց դդատից, բայց առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։ 56-րդ րոպեին Ռուդիկ Մկրտչյանը բացեց հաշիվը, իսկ 86-րդ րոպեին Արթուր Դանիելյանը կրկնապատկեց այն։ Խաղի վերջին վայրկյաններին մրցակիցը 11 մետրանոցի իրավունք ստացավ, բայց մեր հավաքականին գոլից փրկեց դարպասապահ Սևակ Ասլանյանը։

Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականն առաջին հաղթանակը տարավ խմբում, վաստակեց 3 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Լյուքսեմբուրգը միավոր չունի։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000