Որոնել
Արխիվ
11.10.2019  01:11

Հայաստանի հավաքականը ժամանել է Շվեյցարիա

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիայի Սեն-Գալեն քաղաք, որտեղ մեր թիմը կնախապատրաստվի հոկտեմբերի 12-ին կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը, հաղորդում է ՀՖՖ-ն։

Թիմը հանգրվանել է «Օբերվեյդ» հյուրանոցում: Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30-ին), Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 19:00-ին՝ մեր ընտրանու նախախաղային մարզումը:

Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000