Որոնել
Արխիվ
10.10.2019  20:19

«Ռոմայի» երկրպագուն ռասիստական արտահայտության պատճառով զրկվել է ստադիոն հաճախելուց

«Ռոման» արգելել է երկրպագուին այցելել ստադիոն, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Նշվում է, որ տղամարդը դիմել է հռոմեական ակումբի պաշտպան Ժուան Ժեզուսին սոցիալական ցանցում՝ գրելով, որ նրա տեղը գազանանոցն է։

«Ռոման» դիմել է իրավապահ մարմիններին և երկրպագուն զրկվել է 3 տարով ստադիոն այցելելու հնարավորությունից։

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000