Որոնել
Արխիվ
10.10.2019  14:45

Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ ընտրվել է Լիխտենշտեյնի լավագույնը ֆուտբոլիստը (PHOTO)

Լիխտենշտեյնում կայացել է տարվա լավագույնների մրցանակաբաշխությունը: 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել այդ երկրի ազգային հավաքականի եզրային հարձակվող Դեննիս Սալանովիչը, տեղեկանում ենք Լիխտենշտեյնի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից:

23-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս շվեյցարական «Թունում»:

Նա իր ազգային հավաքականի կազմում արդեն 37 խաղ է անցկացրել ու 4 գոլ խփել: Եվրո-2020-ի ընտրական փուլում նա դարձել էիր թիմի միակ գոլի հեղինակը` գրավելով Հունաստանի ըտնրանու դարպասը (1:1):

Սալանովիչը մասնակցել է Հայաստանի հավաքականի դեմ ընթացիկ ընտրական փուլի երևանյան խաղին (0:3), ինչպես նաև հայերի դեմ Ազգերի լիգայու երկու մրցավեճերի, բայց արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել:

Հավելենք, որ վինգերն ընդգրված է Հայաստանի հավաքականի դեմ հոկտեմբերի 12-ին կայանալիք խաղի հայտացուցակում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000