Որոնել
Արխիվ
09.10.2019  15:32

Խաղը հետաձգելու խնդրանք` 11 ֆուտբոլիստ հավաքել չկարողանալու պատճառով

«Մալագան» դիմել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա «Կադիսի» դեմ Սեգունդայի շրջանակում հոկտոմբերի 12-ին կայանալիք խաղը հետաձգելու համար:  Անդալուզյան թիմը չի կարողանում 11 ֆուտբոլիստ հավաքել այդ խաղին մասնակցելու համար, հայտնում է Marca-ն:

Ֆինանսական խնդիրների պատճառով «Մալագան» ընդամենը 17 ֆուտբոլիստի էր հայտավորել մրցաշրջանի համար: Նրանցից 5-ն այս պահին հրավիրվել են տարբեր ազգային հավաքականներ, իսկ 1-ը որակազրկված է:

Հասանելի պետք է լինեին 11 ֆուտբոլիստներ, սակայն նրանց թվում վնասվածքներ ունեցողներ կան, ինչի հետևանքով «Մալագան» նույնիսկ մեկնարկային կազմը հավաքել չի կարողանա:

Ըստ կանոնակարգի, պաշտոնական հանդիպմանը կարող են մասնակցել նվազազգույնը 7 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ և 6-ից ոչ շատ սիրողական խաղացողներ, որոնք կլինեն տվյալ ակումբի ակադեմիայից:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000