Որոնել
Արխիվ
08.10.2019  20:43

«Ռեալը» երկարաձգել է առաջատարներից մեկի հետ պայմանագիրը

«Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ, հաղորդում է El Chiringuito-ն։

Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։ Նա կստանա տարեկան 11 մլն եվրո։ Ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև գալիք ամառ։

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը մասնակցել է Լա լիգայի 7 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ «Ռեալը» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000