Որոնել
Արխիվ
08.10.2019  13:04

Լա լիգայի հանդիպումը վերախաղարկելու պահանջ. պատճառը VAR-ն է (PHOTO)

«Լեգանեսը» պաշտոնական բողոք է ներկայացրել, որում պահանջում է վերախաղարկել 8-րդ տուրի «Լևանտեի» դեմ հանդիպումը (1:2):

Առաջին խաղակեսի վերջնամասում, 0:0 հաշվի ժամանակ մրցավար Խոսե Մանուել Մոնտերոն 11-մետարանոց է նշանակել տանտերերի դարպասին, չնայած նրան, որ խախտումը տուգանային հրապարակից դուրս է եղել: Մրցավարը հաստատում է խնդրել տեսակրկնության համակարգի (VAR) աշխատակիցներից, սակայն այդ պահին VAR-ը չի գործել:

«Լեգանեսը» պահանջում է գրանցված հաշիվը չեղյալ հայտարարել և խաղը վերսկսել 44-րդ րոպեից:

Իսպանական ակումբը նաև նշել է, որ որպես նախադեպ ներկայացնելու է ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի մրցաշարերում վերախաղարկման այլ դեպքեր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000