Որոնել
Արխիվ
07.10.2019  17:31

«Բարսելոնան» պաշտոնանկ է արել Վիկտոր Վալդեսին

«Բարսելոնայի» մինչև 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Վալդեսը հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից: Նրան փոխարինելու է Ֆրանկ Արտիգան, գրում է Marca-ն:

«Բլաուգրանայի» նախկին դարպաապահը պատանեկան թիմը գլխավորել էր հուլիսին:  Աղբյուրը հայտնում է, որ Վալդեսի հեռանալու պատճառն ակադեմիայի տնօրեն Պատրիկ Կլյուվերտի հետ կոնֆլիկտն էր, Otten Cup մրցաշարի երրորդ տեղի համար խաղին մասնակցելուց հրաժարվելը, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայում անհաջող մեկնարկը:

Ավելի վաղ, իսպանացին դժգոհություն էր հայտնել, որ Մ19 թիմին թույլ չեն տալիս խաղալ Յոհան Կրուիֆի անվան մարզադաշտում, որտեղ հանդես են գալիս «Բարսելոնա Բ»-ն ու «կապտանռնագույնների» կանանց թիմը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000