Որոնել
Արխիվ
07.10.2019  12:27

Շտուտգարտ-2019. Կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչը շատ ցածր տեղ է գրավել

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող մարմնամարզության Աշխարհի առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անահիտ Ասադուրյանն ավարտել է ելույթը:

Բազմամարտում 16-ամյա մարզուհին 42.965 միավորով գրավել 162-րդ տեղը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Թովմասյանը, որոնք պայքարը կսկսեն հոկտեմբերի 7-ին:

Մարմնամարզության աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000