Որոնել
Արխիվ
07.10.2019  01:10

Սուարեսը շրջադարձ հարվածով, Մեսսին` տուգանայինից. «Բարսելոնան» ջախջախեց ուժեղ մրցակցին, այլ արդյունքներ (VIDEO)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախել է «Սևիլյային»:

27-րդ րոպեին շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել Լուիս Սուարեսը: Քիչ անց, աչքի են ընկել Արտուրո Վիդալը (32) և Ուսման Դեմբելեն (35): Երկրորդ խաղակեսում տուգանային հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին, ում համար դա առաջին գնդակն էր մրցաշրջանում:

Խաղավարտից առաջ (87) վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ է ստացել նորամուտը նշող պաշտպան Ռոնալդ Արաուխոն: Մրցավարի որոշումից դժգոհած Ուսման Դեմբելեն նույնպես կարմիր քարտի է արժանացել: Արդյունքում, կատալոնական թիմը խաղն ավարտել է 9 ֆուտբոլիստով:

«Բարսելոնան» վաստակել է 16 միավոր ու բարձրացել երկրորդ տեղ: Առաջատար «Ռեալին» «բլաուգրանան» զիջում է 2 միավորով: «Սևիլյան» 13 միավորով մնաց 6-րդ հորիզոնականում:

Խաղային օրվա մյուս արդյունքները.

«Վալյադոլիդ» – «Ատլետիկո»` 0:0

«Ռեալ Սոսյեդադ» – «Խետաֆե»` 1:2

«Մալյորկա» – «Էսպանյոլ»` 2:0

Սելտա – Ատլետիկ Բիլբաո` 1:0

 

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000