Որոնել
Արխիվ
06.10.2019  20:08

Լա Լիգա. «Ատլետիկոն» կրկին չհաղթեց. վերջին 4 խաղերից 3-ում նույն հաշիվն է գրանցվել (VIDEO)

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Ատլետիկոն» արտագնա խաղում մրցել է «Վալյադոլիդի» հետ: Գրանցվել է ոչ-ոքի` 0:0:

Առաջին խաղակեսում տեսակրկնություն դիտելուց հետո մրցավարը փոխել է իր որոշումը և 11-մետրանոց նշանակել տանտերերի օգտին: Գնդակին մոտեցած Սանդրո Ռամիրեսի հարվածը բարձր է ստացվել:

Այսպիսով, Դիեգո Սիմեոնեի թիմը Պրիմերայում վերջին 4 խաղերից 3-ում նույն 0:0 հաշվով ոչ-ոքի արդյունքն է գրացնել: Մադրիդցիները 15 միավորով երկրորդ տեղում են, սակայն կարող են նահանջել, եթե այսօրվա «Բարսելոնա» – «Սևիլյա» խաղում (13-ական միավոր) հաղթող լինի կամ «Ռեալ Սոսյեդադն» (13) առավելության հասնի «Խետաֆեի» նկատմամբ:

«Վալյադոլիդը» 10 միավորով 12-րդ հորիզոնականում է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000