Որոնել
Արխիվ
06.10.2019  18:59

«Մանչեսթեր Սիթին» անակնկալ պարտություն կրեց, «Արսնալն» ու «Չելսին» հաղթեցին (VIDEO)

Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվել է «Վուլվերհեմփթոնին»: Խաղավերջում դուբլի հեղինակ է դարձել Ադամա Տրաորեն:

Այդ պարտության պատճառով Պեպ Գվարդիոլայի թիմը 16 միավորով մնացել է երկրորդ տեղում, սակայն առաջատար «Լիվերպուլին» զիջում է 8 միավորով: «Գայլերը» 10 միավարով 11-րդ տեեղում են:

«Արսենալը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության է հասել «Բորնմութի» նկատմամբ: Միակ գոլը 8-րդ րոպեին խփել է Դավիդ Լուիսը:

«Զինագործները» 15 միավորով բարձրացել են երրորդ տեղ: «Բորնմութը» 11 միավորով 10-րդ հորիզոնականում է:

Տպավորիչ հաղթանակի է հասել «Չելսին», որը հյուրընկալվել է «Սաութհեմփթոնին»: Գրանցվել է 4:1 հաշիվը:

Արագ գոլեր են խփել Տեմի Աբրահամն ու Մեյսոն Մաունթը: Քիչ անց, Դենի Ինգզը կրճատել է հաշիվը, սակայն ընդմիջումից առաջ Նգոլո Կանտեն կրկին իր թիմի համար ապահով հաշիվ է սարքել: Խաղավարտին վերջնական հաշիվը ձևակերպել է Միշի Բատշուային:

Ֆրենկ Լեմպարդի թիմը 14 միավորով բարձրացավ հինգերորդ տեղ: «Սաութհեմփթոնը» 7 միավորով մնաց 16-րդ հորիզոնականում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000