Որոնել
Արխիվ
06.10.2019  17:43

«Նոան» 10 ֆուտբոլիստներով պահպանեց հաղթական հաշիվը «Գանձասարի» հետ խաղում (VIDEO)

Հայաստանի առաջնության 10-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ ընդունեց «Գանձասարին» ու հաղթեց 2-1 հաշվով:

Առաջին կեսում դաշտի տերերը երկու գնդակի առավելություն ստացան: 15-րդ րոպեին աչքի ընկավ Մաքսիմ Մայրովիչը, 39-րդ րոպեին Կիրիլ Բորը խփեց երկրորդ գոլը: Երկրորդ կեսի հենց սկզբում «Նոայի» ավագ Վլադիսլավ Կրյուչկովը հեռացվեց խաղադաշտից:  78-րդ րոպեին Անդրանիկ Քոչարյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, բայց ավելին անել չհաջողվեց:

«Նոան» այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 14 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական՝ լավագույն վեցնյակից դուրս թողնելով «Փյունիկին»: «Գանձասարը» 7 միավորով 9-րդն է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000