Որոնել
Արխիվ
06.10.2019  14:35

Մարկոս Պիզելի. «Ներկա պահին կենտրոնացած եմ հավաքականի առաջիկա խաղերի վրա»

Հայաստանի հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելլին Ղազախստանի առաջնության 29-րդ տուրում «Կայրաթից» կրած 0-6 հաշվով պարտությունից հետո խոսել է իր ակումբային կարիերայի ապագայի մասին, հաղորդում է Sports.kz կայքը:

- Դժվար է ինչ-որ բան ասել այսպիսի խաղից հետո: 0-6-ն այն հաշիվը չէ, որն ակնկալում էինք: Գիտեինք, որ «Կայրաթը» գրոհելու է: Երիտասարդ թիմ ունենք, որը չի վախենում առաջ գնալ: Բայց եղածը եղած է:

- Ի՞նչ նպատակներ ունի «Ակտոբեն» մրցաշրջանի վերջում: 

- Դժվար է լինելու վերջին 4 խաղերում, հատկապես՝ առաջատարների՝ «Աստանայի» և «Տոբոլի» դեմ, բայց, անկախ դրանից, մենք պեըք է խաղանք մինչև վերջ՝ ամենայն լրջությամբ: «Ակտոբեն» մեծ պատմությամբ ակումբ է: Մենք՝ ֆուտբոլիստներս, պետք է կենտրոնացած լինենք ու շարունակենք աշխատել:

- Եթե «Ակտոբեն» դուրս մնա Պրեմիեր լիգայից, կմնա՞ք թիմում:

- Դեռ չգիտեմ: Սկզբում լուծենք մեր խնդիրը՝ Պրեմիեր լիգայում մնալը: Հետո ակումբը կորոշի՝ ով մնա, ով ոչ: Հիմա կենտրոնացած եմ մնացած չորս խաղերի վրա և Հայաստանի հավաքականի վրա: Առայժմ մտածում եմ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000