Որոնել
Արխիվ
05.10.2019  23:03

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում հետաքրքիր իրավիճակ է. պայքարը թեժ է

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Գերմանիայի առաջնությունում բոլոր թիմերը, որոնք պայքարում են բարձր տեղերի համար՝ միավորներ կորցրին։ 

«Բավարիան» հայտնի խաղում զիջեց «Հոֆենհայմին» 1-2 հաշվով, «Լեյպցիգը» հյուրընկալվելիս 1-1 խաղաց «Բայերի» հետ, Դ․ «Բորուսիան» երրորդ անընմեջ ոչ-ոքին գրանցեց առաջնությունում՝ հյուրընկալվելիս մրցելով «Ֆրայբուրգի» հետ (2-2), իսկ «Շալկեն» տանը խաղը 1-1 ավարտեց «Քյոլնի» հետ։

Այսպիսով, առաջին տեղի համար պայքարում 5 թիմեր ունեն նույնքան՝ 14 միավոր։ Կարելի է ասել, մրցաշարային աղյուսակում հնգիշխանություն է։ Այդ թիմերն են՝ «Բավարիան», «Ֆրայբուրգը», «Լեյպցիգը», «Շալկեն» և «Բայերը»։ Դ․ «Բորուսիան» դուրս է այս հնգյակից, որովհետև, ինչպես նշվեց, երրորդ անընդմեջ խաղում միավորներ է կոցնում։ Թիմը 12 միավորով 7-րդն է։ 

Հավելենք, որ տուրի վաղվա խաղից հետո կարող է ամեն ինչ փոխվել։ Մյունխենգլադբախի «Բորուսիան» (13) և «Վալֆսբուրգը» (12) հնարավորություն ունեն վաղը շրջանցել լավագույններին։ Ընդ որում, չի բացառվում, որ այս տուրից հետո առաջին 6 տեղերում գտնվող թիմերն ունենան նույնքան միավոր։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000